Եղանակը` Հայաստանում


10:22 , 19 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` փետրվարի 19-ին առանձին շրջաններում, 23-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Փետրվարի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝ փետրվարի 19-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: