Սեյրան Օհանյանն առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը (լուսանկարներ)


09:48 , 19 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

«ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է»: