00:58 , 19 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Եվրոպայում կարող են արագ արձագանքել Ուկրաինայում այսօր տեղի ունեցած դեպքերին:
Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր մեղավոր են Ուկրաինայում բռնությունների համար:
Ոստիկանության և ընդդիմության միջև հակամարտության հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել: Պաշտոնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, այդ թվում՝ երեք իրավապահներ: