00:53 , 19 փետրվար, 2014
Կիևի էսօրվա դեպքերը տեղի են ունեցել, որովհետև իրենց ռադայում պետք ա քննարկվեր սահմանադրության փոփոխության հարցը, որով նախագահը զրկվելու էր իր լիազորությունների մի մասից: Ստեղ հարցը նույնիսկ հրաժարականը չի, այլ որոշ լիազորությունները… Բայց էդ դեռ մի կողմ: Ո՞նց հաջողվեց բերկուտին գրավել Գրուշևսկու բարիկադները: Խնդիրը նրանում ա, որ մի քանի օր առաջ իշխանությունները ազատ արձակեցին բանտարկվածներին ու դրա դիմաց մայդանցիներից պահանջեցին զիջումներ: Գրուշևսկու բարիկադները մի քիչ քանդեցին ու թողեցին մեքենաներ անցնեն՝ դրանով թուլացնելով դիրքերը: Սա թողնենք մի կողմ ու մի ուրիշ դեպքի էլ ուշադրություն դարձնենք. էսօր, չնայած թեժ կռվին, ինքնապաշտպանության մի քանի հայրուրապետեր գնացել են բանակցությունների բերկուտի հետ, որ եթե կռվում են, նենց անեն զոհերը քիչ լինեն (ավտոբուսներից իջնեն բոլորը, թե ինչ մի նման բան): Բերկուտցիները սրանց ձեռբակալել են:
Հիմա հետևություն. ՈՉ ՄԻ բանակցություն հանցավոր ռեժիմների հետ: Մենակ մի դեպքում ա պետք լսել. թե ոնց են իրանք հանձնվելու: