00:46 , 19 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Սպիտակ տունը ցնցված է Ուկրաինայի դեպքերով և իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի օրը արել է նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին: «Մենք նախկինի պես քննադատում ենք փողոցներում բռնությունները և ցանկացած կողմից ուժի չափազանց կիրառումը: Ուժով ճգնաժամը չի լուծվի»,- նշել է նա:
Քարնին Յանուկովիչին կոչ է արել անհապաղ կարգավորել իրավիճակը և վերջ դնել հակամարտություններին:
«Մենք նրան կոչ ենք անում նաև այսօր բանակցություններ սկսել ընդդիմության առաջնորդների հետ»,- հավելել է մամլո քարտուղարը: