«Բերկուտը» սկսել է գրոհել մայդանը (ուղիղ միացում)


23:06 , 18 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

ԵՄ անվտանգության և արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում իրավիճակի սրացման հետ կապված և դատապարտել է բռնությունը:


Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը՝ այս մասին ասվում է ԵՄ ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տարածել է արտաքին ազդեցության հարցերով Եվրոպական ծառայությունը: Հայտարարության մեջ Էշթոնը դատապարտել է նաև Կիևում հանրային և կուսակցական կառույցների դեմ իրականացվող բռնությունը:


«Հայտնում եմ իմ խորին մտահոգությունը՝ կապված Կիևում նոր բռնության ալիքի և զոհերի մասին հաղորդումների հետ: Ես դատապարտում եմ բռնությունը նաև հանրային և կուսակցական տարածքների դեմ իրականացվող բռնությունը», -ասվում է հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ