Կիևում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի


22:24 , 18 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Կիևում անկարգությունների ընթացքում զոհվել է 7 քաղաքացի և երկու ոստիկան: Այս մասին հաղորդում է Interfax-ը` հղում կատարելով մայրաքաղաքի ոստիկանությանը:

«Մեկը Ռեգիոնների կուսակցության գրասենյակում խեղդվել է ծխից, 3 զոհվածներ գտնվել են Սպայի տանը, ևս մեկը Մազեպայի փողոցում մահացել է շտապօգնության մեքենայում»,- հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարությունում գտնվող աղբյուրը:

Նրա խոսքերով` ևս երկու մարդ զոհվել է Ինստիտուտի փողոցում` սրտի նոպայից: