19:34 , 18 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է իրեն ցուցադրել «Գահերի խաղը» ու «Իսկական դեդեկտիվ» սերիալների նոր սեզոնները մինչ դրանց պրեմիերաները, գրում է filmpro.ru-ն:
Այս մասին Օբաման խնդրել է HBO հեռուստաալիքի ղեկավար Ռիչարդ Փեփլերին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվին տված ընդունելության ժամանակ, հայտնում է The New York Times-ը:
Նոր սերիաներն Օբաման խնդրել էր տոներին նայելու համար: «Գահերի խաղը» հեռուստասերիալի 4-րդ սեզոնը նախատեսված է ցուցադրել ապրիլի 7-ին: Երեկ HBO-ն ցուցադրել էր նոր սեզոնի թրեյլերը:
ԱՄՆ նախագահը հեռուստասերիալների մեծ սիրահար է: Նրա ամենահավանած սերիալը «Գաղտնալսում»-ն է: