Ֆրանսիան պարտական է մուսուլման զինվորներին. Օլանդ


19:16 , 18 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան պարտական է Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված մուսուլման զինվորներին: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:

Համապատասխան հայտարարությունը նախագահն արել է Փարիզում գտնվող մզկիթում ելույթի ժամանակ:

«Ֆրանսիան երբեք չի մոռանա մուսուլման զինվորների թափած արյան գինը»,- նշել է Օլանդը` պատերազմի 100 ամյակի կապակցությամբ: