Pussy Riot-ի անդամներին ձերբակալել են Սոչիում` գողության կասկածանքով


21:11 , 18 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Pussy Riot-ի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային ու Մարիա Ալյոխինային ձերբակալել են Սոչիում՝ գողության կասկածանքով: Ներկայումս նրանց հարցաքննում է Ադլերի ոստիկանությունը՝ կախված հյուրանոցից ստացված գողության ահազանգի հետ, որտեղ բնակվել են աղջիկները: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սոչիի ՆԳ վարչության հաղորդագրությանը: 

Ավելի վաղ Տոլոկոննիկովան Twitter-ում հայտնել էր, որ իրեն, Ալյոխինային ու Pussy Riot-ի ևս մեկ մասնակցի ձերբակալել են Սոչիի «Մորսկոյ պորտ» շրջանում «քրեական հանցագործության կատարման կասկածանքով»:

Նրա խոսքով՝ ձերբակալելիս իրենց նկատմամբ ուժ է կիրառվել: Թեև աղջիկներն այդ պահին ոչ մի ակցիա չեն իրականացրել, նրանց մեղադրել են գողություն կատարելու մեջ, նստեցրել են մեքենա ու տարել Ադլեր: 

«Ձերբակալության ժամանակ մենք ակցիա չէինք իրականացնում, մենք քայլում էինք Սոչիում: Ստիպում են վկայություն տալ առանց փաստաբանի»,- Twitter-ում գրում է Տոլոկոննիկովան: 

Ընդ որում՝ աղջիկը պնդում է, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ իրենց ձերբակալում են Սոչիում: