10:53 , 30 հունիս, 2012
Ցավակցում եմ «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի հարազատներին ու բոլորիս:
Վահեի փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը`մեր եղբայրը, ընկերը…
Ուղղակի խնդրանք ֆեյսբուքյան ակտիվիստներին, որոնք ցավալի թեման օգտագործում են այլ, նաև անձնական խնդիրների շահարկման համար, հանեք ձեր էջերից Վահեի նկարը, հարգեք նրա հիշատակը, մի պատրաստեք ցավը ավելի խորացնող մեկնաբանություններով լուսանկարներ… Մեզ մնում է աղոթել Վահեի հոգու խաղաղության համար…
Կատարվածը որևէ արդարացում չունի…