Չինացի տղամարդը 6-ամյա որդուն ստիպել է միայնակ նավ ու ինքնաթիռ վարել ու մերկ քայլել ձների միջով


20:41 , 18 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Հայր արծիվ» մականունով չինացին, ում իրական անունը Հի Լիշեն է, միջազգային ԶԼՄ-ներին զարմացրել է իր 6-ամյա որդու հանդեպ արտասովոր ու շատ խիստ վերաբերմունքով։

Ինչպես նշում է CNN-ը, թեև փոքրիկը, ում Դուդու են կոչում, նոր է բոլորել 6 տարեկանը, այնուհանդերձ, նա հասցրել է մի շարք «սխրանքներ» գործել։ Այժմ նա կրում է աշխարհի ամենաերիտասարդ նավաստու կոչումը, ինչպես նաև միայնակ ինքնաթիռ է վարել՝ 30 րոպե շարունակ թռչելով 305 մ բարձրության վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ