17:48 , 18 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Կիևում ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Լեսյա Օրոբեցը, հաղորդում է censor.net.ua-ն:
Այդ տեղեկությունը Facebook-ում հաստատել է ընդդիմադիր Մեդունիցան և Օլգա Բոգոմոլեցը, որն «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը պատմել է Սպայի տանը գտնվող հարյուր վիրավորների մասին:
Օլգա Բոգոմոլեցն «Ուկրաինսկայա պրավդային» պատմել է, որ կան տասնյակ ծանր վիրավորներ: Նրա խոսքով՝ մարդիկ մահացել են, որովհետև չի հաջողվել նրանց ժամանակին օգնություն տրամադրել, քանի որ «շտապօգնությանը» թույլ չեն տալիս մոտենալ ցուցարարներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ