17:42 , 18 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Թունիս: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին:
Քերիի այցի մասին նախապես չի հայտարարվել: ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի օրակարգում է հանդիպում երկրի ղեկավարության հետ, Թունիսին տնտեսական օգնություն ցուցաբերելու հարցերի, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի քննարկում:
Քերին Թունիսից կմեկնի Փարիզ, որտեղ բանակցություններ կվարի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, ով փետրվարի 16-ին հանդես է եկել Երուսաղեմը իսրայելցիների և պաղեստինցիների ընդհանուր մայրաքաղաք դարձնելու նախաձեռնությամբ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ենթատեքստում: