Կիևում «Բերկուտը» սպանել է ցուցարարներից մեկին. ԶԼՄ-ներ


17:36 , 18 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկները հարձակման են անցել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, ինչի հետևանքով մահացել է ցուցարարներից մեկը, գրում է УНИАН-ը՝ հղում անելով դեպքի վայրից հաղորդող espreso.tv-ի թղթակցին:

korrespondent.net-ը՝ Ներքին զորքերի մամուլի ծառայությանը հղումով, հաղորդում է, որ Կիևի կենտրոնում ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել է 37 իրավապահ: Ընդ որում՝ Ներքին զորքերի հինգ զինվորական ստացել է հրազենային վնասվածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ