Ձեռքով ներկված 19-րդ դարի գունավոր լուսանկարներ Ճապոնիայից (13 Photo)


17:33 , 18 փետրվար, 2014

Այս նկարները ստեղծվել են մոտավորապես 1880 թ.-ին: Դրանք ընտրվել են ձեռքով ներկված 42 ալբումինային պրինտների շարքից: Նկարների ստեղծման գործընթացում օգտագործվել է ձվի սպիտակուցի մեջ պարունակվող ալբումինը՝ լուսանկարչական քիմիական նյութերը թղթին ամրացնելու համար: Հոլանդիայի ազգային արխիվում այս նկարների առկայությունը հուշում է Ճապոնիայի և Նիդերլանդների միջև առկա երկարատև հարաբերությունների մասին: Դա առևտրական բացառիկ հարաբերությունների արդյունքն էր, որոնք տևեցին ավելի քան երկու դար  (1641-1855):

 

 

 

 

 

 

Ստորև ներկայացված լուսանկարները Կոնգրեսի գրադարանի հավաքածուից են: Դրանց հեղինակը լուսանկարիչ Ֆելիչե Բեատոն է (հնարավոր է, որ նա նաև վերը ներկայացված լուսանկարների հեղինակն է): Նա Արևելյան Ասիայում լուսանկարչությամբ զբաղվող առաջին մարդկանցից մեկն էր, ինչպես նաև առաջին պատերազմական լուսանկարիչներից մեկը: