17:22 , 18 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, հերքում է տեղեկությունները, թե իր կնոջ առողջական խնդիրների համար իրենք պաշտպանության նախարարությունից հիվանդանոցի ծախսերը հոգալու գումար են խնդրել:
«Իմ կինը հիվանդանոցում է, չէ, նման բան չկա, ես նախարարությունից փող չեմ ուզել, դակումենտ եմ ուզել: Ես անգամ տղայիս մահվան համար նրանց առաջարկած փողը չեմ վերցրել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, թե թերթի հետ զրույցում Լուիզա Ստեփանյանն ասել է, որ իր որդին գնացել է ՊՆ և խնդրել օգնել իրենց՝ հոգալ հիվանդանոցի ծախսերը: «Գլխի հետ կապված խնդիրներ ունեմ, և ի վիճակի չէինք հիվանդանոցի գումարը վճարել: Պաշտպանության նախարարությունը հոգացել է ողջ ծախսերը»,-թերթին ասել է տիկինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ