17:16 , 18 փետրվար, 2014Esem.am-ը գրում է.
Աշխատանքային բուռն շրջանում երգիչ Մհերը ժամանակ է գտել և «չվել» տաք երկիր: Նա իր հանգիստը վայելել է Եգիպտոսում, որտեղ առաջին անգամ չի եղել:

Յոթօրյա արձակուրդը երգիչն անցկացրել է կնքահոր` Գեորգի Հարությունյանի հետ, ով նաև նրա պրոդյուսերն է: «Հիանալի ժամանակ անցկացրինք: Մեկ շաբաթվա ընթացքում, հասցրինք մի լավ հանգստանալ: Ամեն անգամ այնտեղից տպավորված եմ վերադառնում, չնայած բոլոր տեսարժան վայրերում հասցրել եմ մի քանի անգամ լինել»,- ասաց Մհերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ