Վազգեն Սարգսյանի եղբոր սենսացիոն բացահայտումն այն մասին, թե ինչպես է Սպարապետը սպառնացել կալանավորել իրեն


15:06 , 18 փետրվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

14 տարի չաշխատելով` այսօր ունեմ նաեւ վարկեր, ունեմ դժվարություններ, բայց երբեք իմ հողից ու ջրից չեմ նեղացել ու չեմ նեղանա: Ամենավերջում ունեմ սեփականաշնորհված հող, եւ եթե պետք լինի, կտանեմ այնտեղ ցորեն կցանեմ, հաց կթխեմ, կապրեմ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը: Ինչպես նաեւ անկեղծացավ, թե Սերժ Սարգսյանը եւ վարչապետը ինչ են առաջարկել իրեն եւ թե ինչու է Սպարապետ Վազգեն Սարգսյանը սպառնացել կալանավորել իրեն: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

-Պարոն Սարգսյան, նախ կցանկանայի, որ պատմեիք, թե ինչով եք զբաղվում:

-Ինչպես ասում են, գործազուրկ եմ: Կարելի է ասել, Վազգեն Սարգսյանից հետո գործազուրկ դարձա եւ առ այսօր չեմ աշխատում, ո՛չ ես, ո՛չ կինս, ո՛չ տղաս, ո՛չ աղջիկս:

-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված: Աշխատելու ցանկություն չունե՞ք, թե՞ աշխատատեղ չկա:

-Ես ցանկություն ունեմ, բայց դե… 

-Ո՞ր ոլորտում կցանկանայիք ձեր պոտենցյիալը օգտագործել:

-Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր կարող են ինձ աշխատանք տրամադրել, իմ պոտենցիալ էներգիային , իմ հնարավորություններին, խելքին, մտքին լավ ծանոթ են: Համենայնդեպս, ծառայել իմ երկրին: Ես չեմ պատրաստվում այս երկրից հեռանալ, լքել իմ արմատները եւ գնալ ուրիշ երկրներ: Մնալու եմ իմ երկրում: Ավելին, կարող եմ իմ երկրին պիտանի լինել ամեն ինչով: 

-Այս ընթացքում, երբեւէ, աշխատանքի առաջարկ չե՞ք ստացել մեր բարձրաստիճան պաշտոնյաներից: Հատկապես այն դեպքում, երբ շատերի հետ լավ հարաբերությունների մեջ եք:

-Առայժմ ոչ, բայց կարծում եմ, որ կլինեն, որովհետեւ որոշ ժամանակ առաջ ինձ ասել են, որ այդ ուղղությամբ մտածեմ: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել են մտածել, թե ինչ կարող եմ աշխատել: Բայց այս պահին դեռ ընդհանուր հայտարարի չենք եկել: 

-Իսկ ո՞ր ոլորտներն են ձեզ հոգեհարազատ: 

-Ինքս ժամանակին եղել եմ «Արարատ» կոնցեռնի նախագահը: Իմ մոտ 16 հազար մարդ է աշխատել եւ բոլորը գոհ ու շնորհակալ են եղել ինձնից: Դիվանագիտական աշխատանքը եւս ինձ շատ հոգեհարազատ է: Կարող եմ շատ լավ աշխատել պաշտպանության ոլորտում` զինվորների մեջ. «ծայրից ծայր անցնել», հանել այդ կրիմինալ պահերը: Մի քիչ էլ կրիմինալ աշխարհի միջով անցել եմ եւ կարող եմ նրանց բացատրել:

-Իսկ ե՞րբ ձեր որոշումը կկայացնեք եւ կհայտնեք նախագահին եւ վարչապետին այդ մասին: 

-Գիտե՞ք ինչ, երբ ես նրանց պետք լինեմ, իրենք կկանչեն: Ես չեմ կարող գնալ ասել՝ գիտե՞ք ինչ, ինձ աշխատանք տվեք: Համեստորեն նստած եմ: Կտան, ապրեն իրենք, չտան, էլի ապրեն իրենք:

-Իսկ չաշխատելով հե՞շտ է գոյատեւելը: Ինչպե՞ս եք դժվարությունները հաղթահարում:

-14 տարի չաշխատելով այսօր ունեմ նաեւ վարկեր, ունեմ դժվարություններ, բայց երբեք իմ հողից ու ջրից չեմ նեղացել ու չեմ նեղանա: Փառք Աստծո, տուն-տեղ, ամեն ինչ ունեմ: Պարզապես ինձ պարապությունն ու անորոշությունն է սպանում: Մնացած առումով ես իմ երկրից դժգոհ չեմ: Կրկին անգամ ընդգծեմ, որ չեմ պատրաստվում իմ երկիրը լքել: Ամենավերջում ունեմ սեփականաշնորհված հող եւ եթե պետք լինի կտանեմ այնտեղ ցորեն կցանեմ, հաց կթխեմ, կապրեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ