Փետրվարի 18-ին Ջոն Տրավոլտան նշում է իր տարեդարձը: Դերասանը դարձավ 60 տարեկան: Սա լավ առիթ է հիշելու նրա մասնակցությամբ հրաշալի ֆիլմերը, որոնք Ջոնին բերել են փառք, պարգևներ և մրցանակներ:
Ջոնը սկսել է նկարահանվել դեռ վաղ տարիքից, իսկ արդեն 24 տարեկանում իսկական աստղ էր: Նրա հաջողությունները մեծամասամբ կապված են «Շաբաթ երեկոյի տենդ» (Saturday night fever) ֆիլմի հետ: Այս դերի համար Տրավոլտան օրական վազել է 4 կմ և պարել է 3-ական ժամ: Ֆիլմի համար դերասանն առաջադրվել էր «Օսկարի» և «Ոսկե գլուբուսի», թեև ոչ մի մրցանակ չի շահել:
.jpg)
Մեկ տարի անց էկրաններին բարձրացավ ևս մեկ երաժշտական ֆիլմ Ջոնի մասնակցությամբ` «Քսուք» (Grease): Այս անգամ ֆիլմի գործողությունները ծավալվում էին 1950-ական թվականներին` ԱՄՆ-ում լավատեսության և երջանկության անհոգ տարիներին. երիտասարդները երգում էին, պարում, ուրախանում, սիրում: Ֆիլմը ունեցավ հիպերհաջողություն, իսկ սաունդտրեկը 20 անգամ դարձավ պլատինե: Տրավոլտան կրկին ներակայցվեց «Ոսկե գլոբուսի»:
Պարելու հմտությունները Ջոնին օգնել են իր կարիերայի ողջ ընթացքում: Տարիներ անց, 1994 թվականին, նա կրկին պարեց, այս անգամ Ումա Թուրմանի հետ` «Քրեական ընթերցվածք» ֆիլմում, որի համար ստացավ MTV հեռուստաալիքի մրցանակ: Նա նաև առաջադրվել է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի», BAFTA-ի և Դերասանների «Գիլդի» մրցանակաբաշխության: Ֆիլմը արժանավել է «Ոսկե արմավենու ճյուղի», ինչպես նաև «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի»` լավագույն սցենարի համար:
