14:20 , 18 փետրվար, 2014
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտումներ չի նկատել. սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է: ՀՀ ՊՆ-ն անընդհատ տվյալներ է ներկայացնում, որ հրադադարի ռեժիմը սահմանում խախտվում է N- անգամ: Այս հաշվետվություններին չհավատալու հիմք չկա, որովհետև այդ հիմքը հաստատում են թե՛ սահմանամերձ գյուղերի բնակիչները, թե՛ սահմանին դիվերսոն հարձակումները ետ մղող զինվորները:
ԵԱՀԿ գործունեությունը արդյունավետ չէր: Կարելի էր մշտադիտարկում չանել և ուղղակի կենտրոնական գրասենյակից ասել, որ սահմանում չեն կրակում: Բնական է, երբ ԵԱՀԿ դիտարկող խումբը սահմանում է, ադրբեջանական կողմը չի կրակի, իսկ դա որպես հիմք ընդունելը առնվազն ոչ կոռեկտ ուսումնասիրություն է:
Եթե կրակողներ չկան, ապա ինչո՞ւ սահմանի վրա ադրբեջանական գնդակից մահացան մեր զինվորները: Եթե այս հարցի պատասխանը ԵԱՀԿ-ն կարողանա տալ՝ նրանց կարելի է հավատալ: