Ռուսաստանը միայն իր համար կարող է առանձին ապրանքների ներմուծումն արգելել. փոխնախարարը ժանեկավոր ներքնազգեստների մասին


14:10 , 18 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Եթե Մաքսային միության մի երկիր արգելում է որոշակի ապրանքի ներմուծումը իր տարածք, ապա դա կիրառելի է միայն իր երկրի դեպքում, այսօր լրագրողների հետ հանդիմանը ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառնալով վերջերս Մաքսային միության տարածքում ժանեկավոր ներքնազգեստների ներկրման արգելքին, որի պատճառով անգամ ՄՄ անդամ երկիր Ղազախստանում բողոքի ակցիա էր իրականացվել: 

«Ընդհանուր արգելք ամբողջ տարածքի համար պետք է դրվի ոչ թե մի երկրի կողմից, այլ՝ ՄՄ-ի համապատասխան կառույցի: Եթե Ռուսաստանը արգելում է որոշակի ապրանքի ներմուծում, դա կարող է անել միայն Ռուսաստանի համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ