Առարկայական օլիմպիադայի Երևանի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ


13:57 , 18 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ