13:14 , 18 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
McLaren Automotive ընկերությունը ներկայացրել է 650S ավտոմեքենան, որը ստեղծվել է Ferrari 458 Italia Speciale-ի հետ մրցակցելու համար: Նոր Մակլարենը 100 կմ/ժամ արագության կարող է հասնել 3 վայրկյանում: Նոր ավտոմեքենան կներկայացվի Ժնևի շոույում մարտի սկզբին:
Նոր Մակլարենն ունի 8 մխոցանի 3.8 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ՝ 650 ձիաուժ հզորությամբ:
Նոր ավտոմեքենան արժենալու է 230 հազար եվրո: