12:36 , 18 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները մարդկային թոքեր են աճեցրել լաբորատորիայում: Տեխասի համալսարանի հետազոտողները նշում են, որ աճեցված օրգանները հնարավոր կլինի օգտագործել տրանսպլանտացիայի համար 12 տարի հետո, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Փորձի համար հետազոտողներն օգտագործել են դժբախտ պատահարի հետևանքով զոհված երկու երեխաների վնասված և տրանսպլանտացիայի համար ոչ ենթակա թոքերը: Թոքերից մեկը նրանք մշակել են՝ թողնելով միայն շարակցական հյուսվածքները, որի վրա տեղադրվել է մյուս օրգանի բջջանյութը: Դրանից հետո նմուշը դրվել է սնուցող լուծույթում: Մոտ մեկ ամիս անց գիտնականները գրանցել են, որ բջիջները սկսել են բազմանալ, իսկ օրգանը հասել է նորմալ չափերի: Դրանից հետո փորձը կրկնվել է:
«Մոտ մեկ տարի է պահանջվել հավաստիանալու համար, որ ամեն ինչ ճիշտ ենք արել: Սա պարզապես անհավանական է: Սա ընդամենը գիտական ֆանտաստիկա էր, իսկ հիմա՝ գիտական փաստ»,- ասել է հետազոտող Ջոան Նիկոլսը: