Սկսում եմ վախենալ այն հասարակությունից, որտեղ ապրում եմ


09:34 , 30 հունիս, 2012

Ես սկսում եմ վախենալ այն հասարակությունից, որտեղ ապրում եմ: Մարդիկ գնալով նմանվում են վայրենիների՝ մեկը քրոջն է սպանում, մյուսը զինվորին ստորացնում է ու ստիպում, որ ինքնասպանություն գործի, հայր ու տղա որոշում են կախվել, կամուրջները դարձել են թռչել ցանկացողների «սիրելի» վայրը, հաստավզերը իրանց աշխարհի տիրակալ են զգում ու իրավունք են վերապահում մարդու կյանք խլել . . . Որ շարունակեմ, կշարունակվի: Մի տեսակ մեծամասնությունը դեգրադացիայի է ենթարկվել . . . զոմբիացել են . . . Մինչև ո՞ւր, ինչքա՞ն, ինչի՞ համար . . . Տեսնես կգա՞ մի օր, որ վայրենությունը կվերանա, մարդը մարդուն կհարգի՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, գրպանի պարունակությունից ու կրթվածության մակարդակից ...