11:37 , 18 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Ուզբեկստանում ձերբակալել են նախագահի դստեր մերձավոր շրջապատից մի քանի հոգու, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ի դեպ, ձերբակալվածների թվում հայ կա՝ Գայանե Ավագյան անուն-ազգանունով:
Ուզբեկստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել են Ռուստամ Մադումարովը, Գայանե Ավագյանն ու Եկատերինա Կլյուևան:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նրանք ձերբակալվել են Terra Group, Prime Media, Gamma Promotion և այլ ընկերությունների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, որոնք մեղադրվում են հարկերը չվճարելու և այլ ֆինանսական հանցագործությունների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ