10:04 , 18 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Լեհաստանում գրանցվել է խոզերի աֆրիկյան ժանտախտի առաջին առաջին դեպքը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում անելով երկրի գյուղատնտեսության նախարարությանը:
«Նմուշները վերցվել են սատկած վարազից փետրվարի 13-ին, որը գտնվել է Շուդզյալովոյում՝ Բելառուսի հետ սահմանից մոտ 900 մետր հեռավորության վրա»,- նշվում է հաղորդագրությունում:
Վարազի մոտ խոզերի աֆրիկյան ժանտախտի հարուցիչի առկայությունը հաստատել է Լեհաստանի գլխավոր անասնաբույժը: