10:10 , 18 փետրվար, 2014
Մեկս մեկով… Օրվա խորհուրդ
Երեկ իմացանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ասմունքի երեկոյի է եղել: Ամենայն հավանականությամբ, պրն. Հովհաննիսյանը գնացել էր մաստեր կլասսի, որ վաղը՝ 18.02.2014-ին, իր՝ Անի Պլազայի ելույթում փայլատակի խոսքի առոգանությամբ, իսկ իմաստային ինչ կլինի, այս պահին չեմ կարող ասել, բայց, ամենայն հավանականությամբ, ԲԱԴասխան տվողների թվի մեջ փոփոխություններ կլինեն:
Գողերը մտել են «Երևան Սիթի» ու 15 տաղավար «մաքրել» են: Այ, որ «Երևան Սիթին» չափսոսեր ու մի քիչ շատ գումար ծախսեր, անվտանգության համակարգը լավը լիներ, այսպիսի բան չէր լինի: Դե, որ գողերին էլ խոսացնես, կասեն մենք մեր հասանելիքն ենք տարել: Հիմա ստեղ՝ ո՞վ էր մեղավոր դժվար կլինի հասկանալը:
Վարդան Այվազյանը երեկ Լյովա Խաչատրյանին առյուծների մոտ գնալով էր վախեցնում: Չգիտեմ, բայց իմ մոտ մի տեսակ հակասություն կա. խի՞, որովհետև առյուծների մոտ գնալով պրն. Այվազյանին կարող է ահաբեկել պրն. Խաչատրյանը՝ հասկանալի պատճառներով: Դե այ այստեղ են ասել էլի՝ մեկս մեկով, քոնը իմն ա՝ իմը քոնն ա:
Գյուղերից մեկում դեպք է գրանցվել: Նորապսակ հարսը փախուստի է դիմել ուրիշ տղայի հետ: Էս հարցում հաստատ «Նինֆոմանիա» ֆիլմն էր մեղավոր, կամ էլ «Կովկասի Գերուհին»: Դե ինչ, իրար հետ փախածներին մաղթենք երջանկություն, իսկ միայնակ մնացած փեսային էլ ասենք, որ նա դեռ կգտնի իրենը: