Բնապահպանությունը և ժողովրդավարությունը


23:43 , 29 հունիս, 2012

Հայաստանի տարածքով հոսող գետերի 7 միավորից 1,3-ն է ամբավարվում ջրամբարներում: ԱՄՆ-ի կողմից Հայաստանում իրականացվող «1000 ամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում նախատեսված էր նոր ջրամբարների կառուցում ինչի արդյունքում ամբարման միավորը կձգտեր 3-ի: Սակայն եղավ Մարտի 1-ը ու ամերիկացիք ասեցին ձեր համար ջրամբար չենք կառուցի մինչև նորմալ ընտրություն չանեք ու դադարեցրեցի ծրագիրը: Արդյունքում հիմա մենք Սևանի ջուրը պետք է բաց թողնենք: Եվրոպացիք ասեցին լավ ընտրություններ արեք և ձեզ 1,5 Միլիարդ եվրո կտանք զարգացման համար: Հիմա բանից պարզվեց հետաձգել են այդ հարցը քանի, որ մեր ընտրությունները իրանց սրտովը չեն: Ու հիմա կառավարությանը հույսը էլի ընդերքն է լինելու: Ուրեմն կառավարման և կառավարիչների տեսակներ կան, որ էկոլոգիական վտանգ են ներկայացնում:Ի զուր չէ, որ բնապահպանության 1 օրենքն ասում է «Ամեն ինչ փոխշաղկապված է»: Այ սենց կապ բնապահպանության և ժողովրդավարության միջև: