Շիրազը միակն է :)


04:34 , 18 փետրվար, 2014

Մեծն Շիրազը հրավիրված է լինում հարսանիքի:

Հանկարծ աղմուկ է բարձրանում, թե հարեւան շինությունն այրվում է: Մարդիկ դուրս են նետվում սրահից եւ հավաքվում բակում: Մի կուսակցական մոտենում է Վարպետին ու ասում.
-Գիտե՛ս, որ մենք՝ ընկեր կոմունիստներով, վերջում դուրս եկանք, իսկ դուք, փաստորեն, այդքան մտահոգվեցիք ձեր կյանքի համար:
-Իհարկե,-պաատասխանեց Շիրազը,- կոմունիստները շատ են աշխարհում, իսկ Շիրազը միա՛կն է: