23:55 , 17 փետրվար, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզ: Ժամը 19:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ Արամ Հարությունյանը վարելով Infiniti մակնիշի 22 UO 133 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը և ուղևորներ, Նոր Երզնկա գյուղի բնակիչներ Էդիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Վիգեն Մարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ