23:30 , 17 փետրվար, 2014
Սիրելի ընթերցող ` երեկ Լոնդոնում կայացավ BAFTA 2014 միջոցառումը: Հիմա միասին կնտրենք լավագույն և ամենավատ "look"-երը : Սկզբի համար ընտրենք այն աստղերին , ովքեր առանձնացան յուրօրինակ տեսքով ` Ումա Թուրման , Օլգա Կուրիլենկո , Լուպիտա Նիոնգո , Էմի Ադամս: Գեղեցկուհի ` Ջոլին ներկայացավ "Saint Laurent"-ի զգեստով ... իրոք գեղեցիկ է ^_^: Նրա կոստյումը , ոչ միայն առանձնացավ , այլև նորաձևության քննադատների հիացմունքի կիզակետում հայտնվեց:
Անջելինա Ջոլի
Լուպիտա Նիոնգո .... սևամորթ գեղեցկուհին հիանալի գունային գամմայի և Dior-ի զգեստով անկրկնելի տեսք ունի : Կարմիր գորգին հաղորդում է ծովային և աֆրիկյան տրամադրություն:
Քեյթ Բլանշեթ. Ինքս չհավանեցի Քեյթի բավական մեծ վզնոցը , որը չէր համապատսխանում զգեստին :
Ումա Թուրման .... Գեղեցկուհու զգեստը դարձավ մեծ քննարկումների առարկա , մեծամասնությունը կարծում էր , որ Ումա Թուրմանի զգեստը բավական պարզ է:
Օլգա Կուրիլենկո... Նրա զգեստը հավանեցին թե քննադատները , և հասարակությունը: Զգեստը կարված էր Burberry-ի կողմից:
Էմի Ադամս... Գեղեցկուհին ընտրել է սև դասական զգեստը , որը կարել է Վիկտորիա Բեքհեմը :
Լեա Սեյդու.... Դերասանուհին ներկայացավ Miu Miu-ի զգեստով, որը ապշեցրեց բոլորին իր բաց , բայց միևնույն ժամանակ փակ տեսքով :
Միշել Ռոդրիգես... Ընտրել է Emillio La Morena-ի զգեստը, որը ունի կաշվե գեղեցիկ լուծումներ , ինչպես ուսերի` այնպես էլ գոտկատեղի հատվածում :