Եվրամիությունը կպատժի շվեյցարացի ուսանողներին և գիտնականներին


22:54 , 17 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Եվրամիությունը սառեցրել է մի շարք կրթաթոշակներ այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը հանրաքվեի արդյունքներով որոշել է սահմանափակել ԵՄ քաղաքացիների միգրացիան: Այս մասին գրում է The Local-ը` հղում կատարելով միավորմանը:

ԵՄ-ում հստակեցրել են, որ եվրոպական կրթաթոշակային ծրագրերում Շվեյցարիայի մասնակցությունը հնարավոր չէ, եթե այն չապահովի տեղաշարժի ազատությունը:

Մասնավորապես, դադարեցվել է Horizon-2020 ինովացիոն ծրագրի ֆինանսավորումը, որի վրա 2014-2020-ին նախատեսվում էր ծախսել 80 մլրդ եվրո: Ծրագրի վրա պետք է 8 հազար մարդ աշխատեր:

Բացի այդ, Շվեյցարիային մերժել են Erasmus ուսանողների փոխանակության ծրագրի իրականացման հարցում: