Վիրաբույժները երկաթե ձողով խոցված տղայի փրկությունն «աստվածային հրաշք» են անվանել


22:36 , 17 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ռիո դե Ժանեյրոյի մոտակայքում գտնվող Մակաե քաղաքի բժիշկներն աստվածային հրաշքի ականատեսներ են դարձել: 

Mirror-ի տվյալներով՝ փետրվարի 8-ին բրազիլացի 10-ամյա տղան՝ Վևերտոն Սիլվան գուավա է հավաքելիս է եղել, երբ հանկարծ կորցրել է հավասարակշռությունն ու ընկել երկաթե ցցված ձողի վրա: 60 սմ երկարությամբ ձողը ծակել-անցել է նրա պարանոցով և դուրս է եկել աջ ականջից: Հարազատները շտապ օգնություն են կանչել: 

Հիվանդանոցում երեխային հինգ ժամանոց վիրահատություն են արել: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է նրա մարմնից դուրս բերել օտար մարմինը: 

Կատարվածն այնպես է ցնցել բրազիլացի բժիշկներին, որ նրանք հայտարարել են, թե երեխայի փրկությունն «աստվածային հրաշք» է, քանի որ երկաթե ձողը չի վնասել կարևոր օրգանները կամ զարկերակները: