21:17 , 17 փետրվար, 2014
-Նայի էնտեղ մեկը մահացավ,
-Ոն՞ց
-Չգիտեմ, ոնց, բայց մահացավ:
-Ահավոր ա:
-Շատ
Դամ-դամ-դամ-դամ, դնգ-դնգ- դնգ, ծափեր ու նորից՝ դամ-դիմ-դոմ:
-Նայի, ոստիկաները եկան:
-Օհոո~~ո, ինչ էլ շատ են:
Ծափեր, խուճապահար աչքեր, սպիտակադեղինախառը դիրիժոր:
-Նայիր զոռով ժպտում ա:
-Հա էլի:
Ծափեր…ու նորից՝ դամ-դամ-դամ -դիմ –դիմ:
-Նայիր, ոնցոր տղան ա եկել-լացում, բայց ինչ համեստ ու կամաց, որ չխանգարի երգիչներին:
Ծափ,դամ-դամ-դամ-դամ-դի-դի-դի-դի…
Լույսը հանգում է:
Ոստիկաները խառնվում են իրար:
Մարդիկ գլխի են ընկնում՝ ինչ է եղել
Վերջ, ավարտվեց:
Խեղճ կինը աշխատող սրտով, հոգով, գիտակցությամբ եկել էր համերգ, բայց տուն գնալու է չաշխատող սրտով, առանց հոգի, անգիտակից ու անդեմ: