Սաուդյան Արաբիայի իշխանությունները կփակեն ԶԼՄ-ները՝ իսլամը և երկրի ավանդույթները վիրավորելու դեպքում


19:13 , 17 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները, որտեղ խոսքի ազատությունը խիստ սահմանափակ է, կրկին նախազգուշացում են ստացել: Այս անգամ թագավորության իշխանությունները հայտարարել են հավանական պատժամիջոցների մասին՝ իսլամի և ժողովրդի ավանդույթների հանդեպ վիրավորական արտահայտությունների համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

«Մենք կտրուկ միջոցներ կսահմանենք նրանց դեմ, ովքեր հրապարակավ կվիրավորեն Սաուդյան Արաբիային և վերջինիս հպատակներին»,- հայտարարել է երկրի մշակույթի և տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Աբդել Ազիզ Ալ-Մուլհեմը:

Նա նաև ընդգծել է, որ անձեռնմխելի են իսլամը և Մուհամեդ մարգարեն, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի սովորույթները և ավանդույթները: Նրա խոսքերով՝ արգելքի տակ են «երկրի անվտանգությանը սպառնացող» հրապարակումները: