Հանդիպման վայրն ու ժամը հայտնի է, պարզ չէ միայն` ով կլինի Հայաստանի հավաքականի ղեկին


17:38 , 17 փետրվար, 2014

Armenia-RussiaFootsport.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, մարտի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքից՝ rfs.ru-ից տեղեկանում ենք, որ այդ հանդիպումը կայանալու է Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 18-ին: Հիշեցնենք, որ առաջիկա մրցավեճում Հայաստանի ազգային հավաքականը կներկայացնի նոր գլխավոր մարզիչ, ում անունը, ամենայն հավանականությամբ,  հայտնի կդառնա առաջիկա օրերին, հավանաբար` փետրվարի 23-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունենալիք ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի վիճակահանությունից հետո: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ