Քերին Ռուսաստանին կոչ է արել չաջակցել Բաշար Ալ-Ասադի վարչակարգին


15:36 , 17 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի աջակցությունը և ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել հակամարտության լուծմանը՝ հաղորդում է Agence France-Presse-ը:

«Ռուսաստանը պետք է մասնակցի հակամարտության լուծմանը, ոչ թե վաճառի զենք և ցուցաբերի այնքան օգնություն, որը փաստացիորեն Ալ-Ասադին թույլ է տալիս «կրկնապատկել խաղադրույքները»: Դա ստեղծում է հսկայական խնդիր»,- հայտարարել է Քերին, ով պաշտոնական այցով գտնվում է Ինդոնեզիայում:

Հիշեցնենք, որ Քերին Ալ-Ասադի վարչակարգին մեղադրել է միջսիրիական բանակցությունների անցկացմանը խոչընդոտելու մեջ: Բանակցություններն ավարտվել են նախորդ շաբաթ՝ առանց որևէ արդյունքի: