Ցանկալի է` երկիրն այնպիսի վիճակում լիներ, որ կամավոր անցներ կուտակայինին. ՀՀԿ-ական պատգամավոր


14:58 , 17 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգը որոշակի թերություններ ունի, դրա հանդեպ չկա հավատ, բայց պետք է իրագործել: «Այս խնդրի հետ կապված բավականին հարցեր կան, որոնք մենք պետք է վերանայենք: Այստեղ լուրջ քայլ է կատարված, թեև ես քննադատել եմ, որ պարտադիր չպետք է լինի, և իհարկե, ցանկալի է, որ մեր երկիրն այնպիսի իրավիճակում լիներ, որ դա կամավոր իրագործվեր»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իշխանություններին անընդհատ մեղադրում են, որ երկարաժամկետ խնդիրներ չի լուծում: Եվ մինչ այսօր Հայաստանի որևէ կառավարություն համարձակ քայլեր չի արել, մինչդեռ պետք է լինել համարձակ: «Մենք պետք է հավատանք Կառավարության ծրագրին: Դա բավականին հետաքրքիր ծրագիր է,այդ գումարները կնպաստեն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժողովրդի մոտ ոչ թե ինֆորմացիայի պակաս կա համակարգի մասին, այլ հավատի, սակայն քաղաքացիները հիմքեր ունեն չհավատալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ