Ինքնաթիռն առևանգած օդաչուն ապաստան է խնդրել Շվեյցարիայում


14:51 , 17 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Եթովպական ավիաուղիների ինքնաթիռն առևանգողը, ինչպես պարզվել է, երկրորդ օդաչուն է: Նա Ադիս Աբեբայից Հռոմ մեկնող ինքնաթիռն իջեցրել է Ժնևի օդանավակայանում:

BBC-ը գրում է, որ առևանգողը գլխավոր օդաչուի զուգարան գնալուց հետո իրեն կողպել է օդաչուների խցիկում և ինքնաթիռը Ժնևում իջեցրել քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Օդանավի անձնակազմն ու 202 ուղևորները չեն տուժել:  

1983 թվականին ծնված օդաչուն ապաստան է խնդրել Եթովպիայում հետապնդման ենթարկվելու վախից: Նրան առևանգման հոդվածով 20 տարվա ազատազրկում է սպառնում: