Ուկրաինայում ուժի մեջ է մտել համաներման մասին օրենքը


14:32 , 17 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Ուկրաինայում ուժի մեջ է մտել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին համաներելու մասին օրինագիծը, տեղեկացնում է Korrespondent.net-ը:

Քրեական պատասխանատվությունից ազատվել են 2013 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2014 թվականի փետրվարի 2-ը ձերբակալված բոլոր քաղաքացիները:

Համապատասխան քրեական գործերը փակվելու են, մարդիկ ազատվելու են նաև վարչական պատասխանատվությունից:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան խոստացել է, որ համաներման շրջանակում ազատ է արձակվելու 268 մարդ, իսկ օրենքն ամբողջությամբ պետք է իրականացվի մինչև մարտի 18-ը: