14:50 , 17 փետրվար, 2014...պարզվում է՝ ՌԴ գեղասահքի ֆեդերացիան ստիպել է Եվգենի Պլյուշչենկոյին մասնակցել տղամարդկանց անհատական մրցաշարին
Մարզիկի խոսքով՝ այնտեղ կարծում էին, որ միայն նա մեդալ նվաճելու հնարավորություն ունի: Ասում է՝ թիմային մրցումներից հետո խնդրել էր իրեն փոխարինող գտնել, իսկ թե ինչու դա չեն արել, խորհուրդ է տվել պատասխանի համար դիմել ֆեդերացիայի նախագահին:
Վերջինս իր հերթին ասել է, որ ոչ մի ճնշում Պլյուշչենկոյի վրա չի եղել. մարզիկը գիտեր, որ մրցումներին մասնակցելու հայտը ներկայացնելու որոշումը միայն ինքն է կայացնում:
