Գերմանիայի կանցլերն առաջարկում է եվրոպական հաղորդակցության ցանց ստեղծել


13:18 , 17 փետրվար, 2014

Գերմանիայի կանցլերն առաջարկում է եվրոպական հաղորդակցության ցանց ստեղծել Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է ստեղծել առանձին եվրոպական հաղորդակցության ցանց, որն հնարավորություն կընձեռի պաշտպանել եվրոպացիների անհատական տվյալները ամերիկյան հատուկ ծառայություններից: Կանցլերի խոսքերով, ինքը մտադիր է բարձրացնել այս հարցը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ գալիք շաբաթ Ֆրանսիա կայանալիք այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Russia Today հեռուստաընկերությունը:

«Առաջին հերթին, մենք խոսելու ենք եվրոպական պրովայդերների մասին, որոնք ապահովում են մեր քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի ստիպած չլինենք էկլեկտրոնային նամակներ ու այլ տեղեկատվություն ուղարկել Ատլանտյան օվկիանոսից այն կողմ», - հայտարարել է Մերկելն ու հավելել, թե, ամենայն հավանականությամբ, կստեղծվի առանձին եվրոպական հաղորդակցության ցանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ