ԲՀԿ հաջորդ համագումարում կստեղծվի նաև ֆեյսբուքյան ստատուսներ գրելու մշտական հանձնաժողով


12:54 , 17 փետրվար, 2014

Հրապարակվեցին ԲՀԿ քաղաքական խորհրդի՝ մշտապես գործող հանձնաժողովների և դրանց ղեկավարների կազմերը։ Ակնհայտ է, որ երիտԲՀԿականներին գցեցին։ Վահե Էնֆիաջյանը ինչպես եղել էր, այդպես էլ մնաց երիտԲՀԿական՝ «Հայբուսակն» ավարտածի կարգավիճակում։ Տիգրան Ուրիխանյանը՝ հանրային խնդիրների հանձնաժողովի նախագահ (գովելի է, որ բոլոր ոլորտներում ունեն պատասխանատուներ, հուսանք, որ ԲՀԿ հաջորդ համագումարում կստեղծվի նաև ֆեյսբուքյան ստատուսներ գրելու մշտական հանձնաժողով), իսկ Վահան Բաբայանը, ինչպես միշտ, բոլոր կուսակցություններում, այնպես էլ այստեղ, մնաց պահեստայինների աթոռին։ Դա էլ էդ տղու ճակատագիրն է։