ԵՄ-ը շվեյցարացի ուսանողների համար սառեցրել է դրամաշնորհային ծրագրերը


12:10 , 17 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Այն բանից հետո, երբ Շվեյցարիայում հանրաքվեի արդյունքներով սահմանափակվել է Եվրամիության երկրներից ներգաղթը, ԵՄ-ը շվեյցարական համալսարանների համար սառեցրել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:

ԵՄ-ը բացատրել է, որ Շվեյցարիայի մասնակցությունը ԵՄ դրամաշնորհային ծրագրերին հնարավոր չի լինի, քանի դեռ երկիրը չի ապահովել տեղաշարժի ազատությունը:

Մասնավորապես, դադարեցվել է Հորիզոն-2020 ծրագիրը, որով մոտակա 6 տարիներին պետք է 80 միլիարդ եվրո ծախսվեր: Շվեյցարիային հանել են նաև Էրասմուս ծրագրից: 2011-2012 թվականին այս ծրագրով Շվեյցարիայի 2600 քաղաքացիներ հնարավորություն են ստացել ուսում ստանալ ԵՄ անդամ երկրների համալսարաններում: