12:15 , 17 փետրվար, 2014Ժամանակակից նկարիչներից այսօր կանդրադառնանք բելգիացի արվեստագետ Փիթեր Ուեյջմենսին, ով ծնվել է 1948թ.-ի օգոստոսի 11-ին՝ Մերկսեմում: Դեռ վաղ մանկությունից նա զբաղվում էր նկարչությամբ: 15 տարեկանում նա որոշում է ուսում ստանալ Անթվերփի Արվեստի թագավորական ակադեմիայում: Ուսումնառության ընթացքում նկարիչը հասցրել է ցույց տալ իր տեխնիկան` նկարելով բազմապիսի ոճերում: Ակադեմիայում դասական գեղանկարչություն ուսումնասիրելուց հետո՝ 1969թ.-ին, Փիթերը ստանում է կոմերցիոն առումով բավականին կարևոր` գրաֆիկ դիզայնի մասնագետի որակավորման դիպլոմ: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո՝ նա սկսում է զբաղվել իլյուստրացիայով ու դիզայնով` աշխատելով տարբեր հրատարակիչների հետ:
Այս տարիների ընթացքում Փիթերը զարգացրել է իր ուրույն տեխնիկան ու ոճը: Նկարիչը հիմնականում նկարում է ծաղկային պատկերներ, որոնք ասես կենդանի լինեն ու շնչեն: Կտավի վրա նրա արարած նուրբ ծաղիկներն ասես բուրում են, երբ նայում ես դրանց:
Փիթեր Ուեյջմենսի աշխատանքները թե՛ տեխնիկայով, ոճով ու ձեռագրով, և թե՛ տրամադրությամբ բավականին տարբերվում են նախորդ անգամ ներկայացված գեղանկարչուհու` Իրա Ցանտեկիդուի աշխատանքներից: Հիշեցնենք, որ Ցանտիկիդուն հիմնականում նկարում էր կանանց դիմանկարներ, որոնցում արտացոլվում էին կերպարների էությունն ու գեղեցկությունը:
Դե իսկ ծաղկային գլուխգործոցները վայելեք ստորև:


.jpg)





![]() |
![]() |







![]() |
![]() |

![]() |
![]() |


![]() |
![]() |
![]() |
![]() |

.jpg)

