11:38 , 17 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի «Թվիթերյան» վերջինգրառումը լուրջ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական քաղաքական վերնախավում:
Վերջինս կոչ է արել վերականգնել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունները կարգավորելու լիարժեք բանակցությունները. «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»:
Ամերիկացի դիվանագետի գրառմանը բավականին օպերատիվ արձագանքեց ԼՂՀ ԱԳՆ-ն` նշելով, թե «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել Ղարաբաղի մասնակցությամբ լիարժեք բանակցությունները»:
Հասկանալի է, որ նման գրառումը անտարբեր չէր կարող թողնել պաշտոնական Բաքվին, քանզի արցախյան կողմի, բանակցություններին ուղղակիորեն ներգրավվելու հարցը մշտապես հունից հանում է Ադրբեջանին: Սակայն մյուս տեսանկյունից, համանախագահներն առաջին անգամ չէ, որ Արցախի` բանակցություններին ներգրավվելու վերաբերյալ մեկնաբանություններ են հնչեցնում:
Դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 18-ին, տարածաշրջանային այցով Ստեփանակերտում գտնվող ռուս համանախագահ Իգոր Պոպովը նշել էր, թե բանակցությունների որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:
Ինչևէ, Ուորլիքի գրառմանը արձագանքելու առաքելությունն իրենց վրա վերցրեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարն ու ԱԳՆ մամուլի խոսնակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ