11:25 , 17 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 16-ին ստորագրել է պետպարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրենքը: Այսպիսով, ԱՄՆ-ին սպառնացող դեֆոլտը հետաձգվել է մինչև 2015 թվականի մարտի 15:
Ավելի վաղ օրինագծին հավանություն էին տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը:
Եթե օրենսդիրները չհասցնեին պայմանավորվել մինչև փետրվարի 27-ը, երկիրը կարող էր կրկին բախվել կառավարական հաստատությունների աշխատանքի մասնակի դադարեցմանը:
2014 թվականին ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կազմելու է 514 միլիարդ դոլար կամ ՀՆԱ 3%-ը: 2013 թվականին դեֆիցիտը կազմել էր 680 միլիարդ դոլար: