10:38 , 17 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ադիս Աբեբայից Հռոմ ուղևորվող Ethiopian Airlines ընկերության ինքնաթիռը գրավման ազդանշան է տվել, գրում է lenta.ru-ը՝ հղում անելով Airlinereporter.com պորտալին:
Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Ժնևի օդանավակայանում: Ռոյթերզ գործակալության տվյալներով, միջադեպի հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Վայրէջքից որոշ ժամանակ առաջ ինքնաթիռը պտույտներ է կատարել շվեյցարական կործանիչների ուղեկցությամբ:
Հաղորդագրությունում նշված է, որ ազդանշանը տրվել է Սուդանի օդային տարածքով թռչելիս: Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնվում: